понедельник, 16 июля 2018 г.

Համայնքի մասին

Ազատամուտը գյուղ է, սակայն բնակավայրում միայն բազմաբնակարանային շենքեր են և քոթեջներ:

Ազատամուտը հիմնադրվել է 1970թորպես «Բենտոնիտ»   կոմբինատի բանավան: Բենտոնիտը Խորհրդային տարիներին ահռելի քանակությամբ արտադրանք տվող ձեռնարկություններից էր:Եվ այդ աշխատողների համար հատուկ կառուցվել է բանավանը:1978-ին վերանվանվել է Ազատամուտ. 1920-ի նոյեմբերին,11-րդ Կարմիր բանակը Ադրբեջանից այստեղով է մուտք գործել Հայաստան և խորհրդայնացրել հանրապետությունըՀամայնքն ունի 22 բազմաբնակարան շենք, 22 քոթեջ, միջնակարգ դպրոց՝ 317 աշակերտով:
Ազատամուտի միջնակարգ դպրոցը
2004 թվականին  դպրոցը  ենթարկվել է մասնակի  վերանորոգման  պետական  բյուջեի միջոցներով:  
Մանկապարտեզը վերանորոգվել է 2015  թվականինսակայն այն մինչև հիմա   չի գործում:
Ազատամուտի մանկապարտեզը
Մշակույթի տունը վերանորոգման խիստ կարիք ունի, իսկ համայնքային կենտրոն ընդհանրապես չկա: Այստեղ չկան պատմամշակույթային կոթողներ
 Համայնքի զբաղեցրած տարածքը՝ 43.87 հա     
Հեռավորությունը Երևանից՝ 149 կմ,     մարզկենտրոնից` 16 կմՀՀ պետական սահմանից` 3.5 կմ Բնակչության թիվը՝ 3075 մարդ,914 ընտանիք: Հող չունենալու պատճառով` ազատամուտցին գյուղատնտեսությամբ և անասնապահությամբ չի զբաղվում: Այնտեղ է գտնվում նաև «Գրանդ Հոլդինգ» ձեռնարկություններց մեկը: Բնակչությունը հիմնականում զբաղվում է առևտրովծխախոտի վերամշակմամբ,  արտագնա աշխատանքովԳյուղն ունի դպրոցգյուղական  բժշկական  ամբուլատորիա,մշակույթի տունմանկապարտեզ,  երաժշտական դպրոց,     մարզադաշտ:       



     

                                                                              Նյութը  պատրաստեց՝  Է.  Ջամալյանը

2 комментария: