среда, 25 июля 2018 г.

ՏԿԶ նախարարը դիմել է գլխավոր դատախազին՝ խնդրելով քրգործ հարուցել Ազատամուտի համայնքապետի նկատմամբ


ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը դիմել է ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ խնդրելով ՀՀ Տավուշի մարզի Ազատամուտ համայնքի ղեկավար Ժորա Մարտիրոսյանի գործողություններում հայտնաբերված հանցագործության տարրերի առնչությամբ հարուցել քրեական գործ։ 


Այս մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունից։

Հաղորդագրության մեջ ասվում է. «Ավելի վաղ նախարար Սուրեն Պապիկյանին էր դիմել Տավուշի մարզի Ազատամուտ համայնքի ավագանու անդամներից մեկը՝ տեղեկացնելով համայնքի ղեկավարի կողմից համայնքային բյուջեն ոչ արդյունավետ ծախսելու, համայնքային ենթակայության հողերը և շենքերը ապօրինի օտարելու և իր ընտանիքի անդամներին վարձակալությամբ տրամադրելու, ինչպես նաև սահմանված վարձավճարները բյուջե չմուտքագրելու մասին։

Ավագանու կողմից բարձրաձայնված չարաշահումներին տեղում ծանոթանալու և ուսումնասիրություններ կատարելու նպատակով նախարար Սուրեն Պապիկյանի սույն թվականի հուլիսի 17-ի հանձնարարականով ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության վարչական վերահսկողության և համայնքային ծառայության հարցերի վարչության վարչական վերահսկողության բաժնի մասնագետները գործուղվել են Ազատամուտ համայնք։

Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ ՀՀ Տավուշի մարզի Ազատամուտ համայնքի ղեկավար Ժորա Մարտիրոսյանի գործողություններում առկա են հանցագործության տարրեր»։         

             Նյութի  աղբյուրը`  http://www.tert.am/am/news/2018/07/23/papikyan/2749536

Комментариев нет:

Отправить комментарий