воскресенье, 9 сентября 2018 г.

Մեր երիտասարդների այցը Ջավախք


Ամեն ինչ սկսվեց օգոստոսի 6-ին, երբ այցելեցինք Տավուշի մարզում գտնվող Հաղարծնի վանական համալիր: Տոն էր մեզ մոտ մեկ շաբաթ, քանզի սկսվել էր «Հաղարծնի շաբաթ» հոգևոր-մշակութային փառատոնը:
Ազատամուտ համայնքից ունեինք յոթ կամավորներ,ովքեր արդեն երկու տարի է ակտիվորեն մասնակցում են միջոցառմանը : Մեկ օրվա մեջ մտերմացանք բոլորի հետ, կարծես լինեինք մի մեծ ընտանիք: Մեր ընտանիքում օրերը անցնում էին սիրով ու ջերմությամբ. սիրով դիմավորում էինք մեր հյուրերին` ծանոթացնելով նրանց մեր տան(եկեղեցու) պատմությանը։ Մասնակցում վարպետաց դասերի,կազմակերպում միջոցառումներ` երգում,պարում:Մեկ շաբաթ հետո ավարտվեց (ինչպես ասում է Բագրատ Սրբազանը) «խենթերի թագավորությունը» այնպիսի հուշերով և ոգևորությամբ, որ կյանքում չենք մոռանա: 



Այս տարի սեպտեմբերի 1-ը յուրօրինակ էր մեր մեծ ընտանիքի համար:Մեկնում էինք ուխտագնացության դեպի Ջավախք` բացահայտելու այն: Հայաստանում չէինք, սակայն մեր տանն էինք` մեր հողի վրա: Առաջին օրը այցելեցինք Գանձա գյուղ,որը գտնվում էր Նինոծմինդայի շրջանում:Այցելեցինք այնեղ գտնվող հայկական եկեղեցի, եղանք մեծն բանաստեղծ Վ.Տերյանի տուն-թանգարանում: Շրջելով տանը երգեցինք նրա ստեղծագործություններից: Եղանք Փարվանա լճի ափին։ Հիացած լճի և Աբուլ սարի գեղեցկությամբ` ուղևորվեցինք դեպի Նինոծմինդա քաղաք, այցելեցինք Սուրբ Սարգիս եկեղեցի: Հաջորդ օրը եղանք Ախալքալաք քաղաքում,որտեղ գտնվում էր Սուրբ Խաչ եկեղեցին։ Եկեղեցու բակում էր գտնվում նաև Կարապետ արքեպիսկոպոս Բագրատունու արձանը: Այդտեղ մասնակցեցինք ժամերգության, շրջեցինք քաղաքի փողեցներում, եղանք Մեսրոպ Մաշտոցի հրապարակում: Այցելեցինք Հայաստանի առաջին հանրապետության վարչապետ Համո Օհանջանյանի տուն: Այն տունը,որտեղ ծնվել և մեծացել է ազգային գործիչը,այսօր ծառայում է որպես երաժշտական դպրոց: Այսպես ասած մեր «վերջին կանգառը» եղավ Կարծախ գյուղը: Այնտեղ այցելեցինք ևս մի հայկական եկեղեցի, այնուհետև` Աշուղ Ջիվանու տուն-թանգարան:Ծանոթացանք նրա կյանքին,երգեցինք նրա երգացանկից մի քանի երգեր: Հպարտության զգացումով դուրս եկանք տնից և ուղևորվեցինք դեպի Հայաստան: Ոգևորված զրուցում էինք ամբողջ ճանապարհին,կիսվում տպավորություններով: Վերադառնալով Հայաստան, մեր մի մասնիկը թողեցինք այնտեղ` հայրենի Ջավախքում:
Սուրբ Խաչ եկեղեցի
Վ.Տերյանի տուն-թանգարան

Աշուղ Ջիվանու տուն-թանգարան



















                                                                     Նյութը
  պատրաստեցԷ. Ջամալյանը

Комментариев нет:

Отправить комментарий